
Եվրո 2026-ին պատրաստվող Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի:
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հունվարի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Լիբանանի ընտրանուն: Մրցավեճը կմեկնարկի 20:00-ին: Ընտրանին հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը: Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին, մրցակիցը Ուկրաինան է: Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիային, հունվարի 28-ին՝ Լիտվային:









































































































































































































































































































































































































