
Հայաստանի ֆուտզալի հավաքականը Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլում Երևանում կմասնակցի ընկերական մրցաշարի:
-ի հաղորդմամբ` Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշար։ Այն կկայանա դեկտեմբերի 20–24-ը: Մրցաշարին կմասնակցեն 4 երկրի հավաքականներ՝ Հայաստան, Մոլդովա, Վրաստան և Ղրղզստան։
Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հետևյալ ժամանակացույցով.
Դեկտեմբերի 21
16:00 – Ղրղզստան – Վրաստան
20:00 – Հայաստան – Մոլդովա
Դեկտեմբերի 22
16:00 – Վրաստան – Մոլդովա
20:00 – Հայաստան – Ղրղզստան
Դեկտեմբերի 24
14:00 – Ղրղզստան – Մոլդովա
20:00 – Հայաստան – Վրաստան
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդգրկված է Ուկրաինայի (հունվարի 22), Չեխիայի (հունվարի 25) ու Լիտվայի (հունվարի 28) հետ նույն խմբում:


















































































































































































































