Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակներում` նախապատրաստվելով ընկերական մրցաշարին:

-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Հավաքին ընդառաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է խաղացողների ցանկը՝

Ալբերտ Աղաջանով-«ՏԶՄՍ Տուլա»
Լևոն Գեջուա-«Լիպեցկ»
Արթուր Մկրտչյան-«Սիևն»
Էմին Ղարաբեկյանց-«Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան-«Լիպեցկ»
Նիկիտա Խռոմիխ-«ՏԶՄՍ Տուլա»
Համլետ Մանուկյան-«Յունիսպորտ»
Վլադիմիր Սանոսյան-«Նորիլսկի Նիկել»
Դենիս Նևեդրով-«Տյումեն»
Գարիկ Մաշումյան-«Սիևն»
Արթուր Պատատյան-«Երևան»
Միհրան Դերմենջյան-«Մերկուրի»
Սարգիս Մարգարյան-«Յունիսպորտ»
Արսենի Պետրոսյան-«Նովայա-Գեներացիա»
Աղասի Եղիազարյան-«Երևան»
Միքայել Ղանդիլյան-«Էիր-Աերո»
Արսեն Պետրոսով-«Տորպեդո»
Պուտրուս Վասիլև-«Յունիսպորտ»

Դեկտեմբերի 20-24-ը կայանալու է միջազգային ընկերական մրցաշարը, որին մասնակցելու են Վրաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի և Հայաստանի հավաքականները։ Հայաստանի ֆուտզալի ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

«Ուրարտու»-ն ու «Փյունիկ»-ը շնորհավորել են «Նոա»-ին
Մենք իսկապես բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք. Սանդրո Պերկովիչ