Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է վրացական Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը:

-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կանանց հավաքականում ընդգրկվել են` 53 կգ` Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան, 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան, 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան, 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան, +86 կգ` Տաթև Հակոբյան:

Կանանց թիմի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Տղամարդկանց հավաքականում են` 60 կգ` Գառնիկ Չոլաքյան, 71 կգ` Գոռ Սահակյան, 79 կգ` Մարտին Պողոսյան, 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ` Արա Աղանյան, 110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, +110 կգ` Վարազդատ Լալայանը:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, երկրորդ մարզիչը` Դավիթ Մուրադյանը:

Վարդենիս համայնքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը
Գեղարքունիքում հայտնի են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի մարզային փուլի հաղթող տարիքային երկու խմբերի թիմերը
Հայաստանի ու Նիդերլանդների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր