Կատալոնական «Բարսելոնան» 2,5 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է վերակառուցված «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոն, հաղորդում է ակումբի ։

Ստադիոնը պաշտոնապես կվերաբացվի նոյեմբերի 22-ին, երբ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին»։ Այդ հանդիպմանը կարող է ներկա լինել 45,401 երկրպագու, թեև ստադիոնը հյուրընկալում է շուրջ 100 հազար հանդիսական։

Կատալոնական ակումբը նախորդ անգամ սեփական ստադիոնում խաղացել է 2023թ․ մայիսի 28-ին։ Վերջին շրջանում «Բարսելոնան» տնային հանդիպումներն անցկացնում էր Բարսելոնայի Օլիմպիական ստադիոնում։

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրից հետո Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 28 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»։