
Հայաստանի հրաձգության հավաքականի 2026 թվականի առաջին մրցաշարը կլինի Գերմանիայում կայանալիք «H&N Cup» միջազգային մրցաշարը:
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Հրաչ Բաբայանը, Արտյոմ Գրիգորյանը: Մրցաշարը կկայանա հունվարի 20-25-ը:
Թիմը մրցավայր կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ավելի ուշ` փետրվարի 27-ից Երևանում կկայանա հրաձգության Եվրոպայի առաջնությունը:









































































































































































































































































































































































































