Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակչում համառ պայքարում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչը:

No photo description available.No photo description available.

«Այս մեդալը միշտ հիշվելու է, քանի որ ես այսօր արեցի այն, ինչը տարիներով երազել եմ: Շատ հպարտ եմ, որ պատվո հարթակին Հայաստանի երկու ներկայացուցչով ենք լինելու: Նախքան եզրափակիչը Գոհարին ասացի, որ ոսկե մեդալի համար պետք է միասին պայքարենք, և մենք արեցինք դա: Գոհարը շատ ուժեղ մարզիկ է. նրան պարտվելն էլ է պատիվ, իսկ հաղթելը՝ կրկնակի պատիվ: Քո հայրենիքում Եվրոպայի չեմպիոն դառնալիս բոլորովին այլ զգացողություններ ես ունենում: Սա մեզ շատ օգնեց»,- հաղթանակից հետո նշել է Լիլիթ Մկրտչյանը:

May be an image of clarinet, violin and textMay be an image of clarinet, violin and text

Այսօր ավելի վաղ հայտնի են դարձել պատմության մեջ առաջին անգամ Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում ոսկե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը, որն որն աշխարհի ռեկորդ է սահմանել այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակը եզրափակել է Շվեդիայի ընտրանին (437.8 միավոր):

May be an image of text that says 'II 10 SSF'May be an image of text that says ‘II 10 SSF’

Կանանց օդամղիչ ատրճանակ 10 մ. մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը՝ 238.8 միավորով: Երկրորդ տեղում Սլովենիայի ներկայացուցիչ Մանյա Սլակն է՝ 238.2 միավորով , իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Կոստադինովան՝ 215.0 միավորով: Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:

May be an image of soccer and textMay be an image of soccer and text

Այս մրցաձևում հաղթողներին պարգևատրել են Հրաձգության համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսին և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: