Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի չեմպիոն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

-ի հաղորդմամբ` շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանն, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:

Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:

Երիտասարդ տղաների պայքարում ոսկու արժանացավ ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին:

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացոցւիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

Նորվեգիան նվաճեց Երևանում ընթացող հրաձգության ԵԱ-ի առաջին ոսկե մեդալը
Էդուարդ Սպերցյանի գոլը նպաստել է «Կրասնոդար»-ի հաղթանակին «Ռոստով»-ի նկատմամբ