Մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը նպատակ ունի շարունակել աշխարհի առաջնության հաջողությունը:

«Մեծահասակների առաջին աշխարհի առաջնությունն էր ու լարվածությունը մեծ էր, մեծ էր նաև պատասխանատվությունը: Մեծահասակների առաջնությունում մրցակցությունն ուժեղ էր: Մենք լավ էինք նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Ձգտել ենք առավելագույնին ու այդ լավ արդյունքը մեր մարզիչների գոհ լինելն է: Պետք է շարունակենք մարզումներն ու էլ ավելի մարզվենք, քանի որ պատասխանատվությունը հիմա ավելի շատ է»,–ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչատրյանը:

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Օլիմպիական խաղերի բրոնզե և արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

Մարմնամարզիկները ֆինանսական խնդիրներ ունեն աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցելու համար
Առավելագույնն եմ արել. Արթուր Դավթյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելու մասին
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներից