-ը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքն ավելացել է 20 միլիոն եվրոյով և կազմում է 200 միլիոն եվրո։

26-ամյա Մբապեն տրանսֆերային գնով հավասարվել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին և կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի վինգեր Լամին Յամալին:

Թոփ-5-ում «Ռեալի» ևս երկու ֆուտբոլիստներ են։ Անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տրանսֆերային արժեքը 160 միլիոն է, իսկ բրազիլացի հարձակվող Վինիսիսուս Ժունիորինը՝ 150 միլիոն եվրո։