Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 13-ին կայանալիք Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է:
-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:
Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Հունգարիա խաղի ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմսերի գները`
Արևելյան տրիբունա 5 000 – 12 000
Արևմտյան տրիբունա 12 000 – 16 000
Հարավային տրիբունա 1 000 – 3 000
Հյուսիսային տրիբունա 1 000 – 3 000



















































































































































































































