Մենք չենք հանձնվում. Էդուարդ Սպերցյանը` Պորտուգալիայից կրած պարտության մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիայից կրած գերխոշոր` 9:1 հաշվով պարտությանը:

«Ֆուտբոլում այդպես էլ է լինում: Բայց նման հանդիպումները մեզ ավելի մեծ մոտիվացիա են տալիս աճելու համար: Մենք չենք հանձնվում և շարունակում ենք աշխատել, ամեն ինչ առջևում է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ»,- -ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտու քաղաքում մրցեց Պորտուգալիայի հետ և զիջեց 9:1 հաշվով: Սա հավաքականի ամենախոշոր պարտություններից մեկն էր: Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Մունդիալ-2026-ի ուղեգիր: Հայաստանի հավաքականը խմբում վերջինն է:

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրականին ԱԱ-ի ընտրական փուլը կսկսի Ղազախստանի դեմ խաղով
Մունդիալ-2026-ի մասնակից 32 թիմ հայտնի է