Լոս Անջելեսում կայացել են UNF 30 խառը մենամարտերի մրցաշարի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտերը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կշռվել է ու հանդիպել իր առաջիկա մրցակցին՝ ամերիկացի Շեյն Տորեսին։ Մարտիկների հայացքների մենամարտն անցել է առանց միջադեպի։ Մենամարտը կանցկացվի 66,5 կգ քաշային կարգում։
UNF 30-ը կկայանա հունվարի 31-ի գիշերը։ Մրցաշարի գլխավոր մենամարտում Տարոն Գրիգորյանն ուժերը կչափի Ալբերտ Մորալեսի հետ։
Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մասնակցել է 8 հանդիպման, տարել 6 հաղթանակ և կրել 2 պարտություն: 36-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2024թ․ մայիսի 24-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով բրազիլացի Լուկաս Նասիմենտո Նոգեյրային։
33-ամյա Շեյն Տորեսը խառը մենամարտերում ունի 8 հաղթանակ ու 9 պարտություն։








































































































































































































































































































































































































