Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն արտագնա խաղում մրցեց շոտլանդական «Աբերդին»-ի հետ:

-ի հաղորդմամբ՝ շոտլանդական թիմն առաջին կեսի մեկնարկում տիրում էր նախաձեռնությանը, «Նոա»-ն էլ չէր կարողանում արդյումավետ օգտագործել հակագրոհներ անցկացնելու հնարավորությունները։ Առաջին կեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, «Աբերդին»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Նիդբեկը:

Երկրորդ կեսի մեկնարկին` 52-րդ րոպեին, «Նոա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Նարդին Մուլահուսեյնովիչը: Երկրորդ խաղակեսի ընթացքում թիմերից ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց իրացնել պահերը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով.

«Աբերդին»-«Նոա»` 1:1:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում «Նոա»-ն Երևանում կմրցի լեհական «Լեգիա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանան դեկտեմբերի 11-ին:

Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոբասկետի նախընտրական փուլում
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը
Մենք մրցելու ենք բացառապես հաղթանակի համար.  Պերկովիչը` «Աբերդին»-«Նոա»  խաղի մասին