
Շենգավիթի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոց։
-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Շենգավիթի Չարբախ թաղամասում կառուցվում է Արթուր Աբրահամի անվան շքեղ դպրոցը: Բացի այն, որ այս քայլով մեր գնահատանքն ենք հայտնում մեր անվանի բռնցքամարտիկին, նաև կառուցում ենք մի մարզահամալիր, որի նմանը երբեք չի եղել Շենգավիթ վարչական շրջանում: Արժևորենք մեր մարզիկներին»,- գրել է Հարությունյանը:
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը՝ ժողովրդի համար իր անվան սպորտդպրոց կառուցելու համար։












































































































































































































































































































































































































































































































































































































































































