Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող ձմեռային Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը շարունակում է մրցելույթը։

Հայ պարադահուկավազորդը հանդես է եկել ու 15-րդ տեղը գրավել 25 մասնակցի մեջ։ Մելքոնյանը գրանցել է 33:02.2 արդյունք։

Նախօրեին Գարիկ Մելքոնյանը նաև դասական ոճով սպրինտի մրցման որակավորման փուլին ու գրավել նախավերջին՝ 29-րդ տեղը։

Հայ մարզիկը Պարալիմպիկ խաղերում մրցելույթը կավարտի մարտի 15-ին՝ մասնակցելով 20 կմ ազատ ոճի մրցմանը։