Ամերիկացի գեղասահորդ Իլյա Մալինինը կարիերայում երրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում 21-ամյա գեղասահորդը վաստակել է 329,40 միավոր։

Աշխարհի փոխչեմպիոն է դարձել ճապոնացի Յումա Կագիյաման (306,67), բրոնզե մեդալին արժանացել է Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Սուն Սատոն (288,54)։

Հիշեցնենք, որ Իլյա Մալինինն ամերիկահայ անվանի մասնագետ Ռաֆայել Հարությունյանի սանն է։