Հկտ 3, 2025

Ինդոնեզիայում այսօր անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների 2025թ․ աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգում Գոռ Շատվերյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթելով Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային՝ հռչակվել է Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկություն է տարածել Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: