Նոյեմբերի 27-30-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված՝ Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հուշամրցաշարը ներառում է արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքները կհաշվարկվեն միասին՝ հետևյալ կարգով․

Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր

Կայծակնային շախմատում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ կես միավոր:

Արագ շախմատի մրցաշարից հետո արդյունքները հետևյալն են.

Հայկ Մարտիրոսյան՝ 15 միավոր

Պարհամ Մագսուդլու՝ 12 միավոր

Հովհաննես Գաբուզյան՝ 11 միավոր

Գաբրիել Սարգսյան՝ 9 միավոր

Նիհալ Սարին՝ 9 միավոր

Շամսիդդին Վոհիդով՝ 8 միավոր

Շանթ Սարգսյան՝ 8 միավոր

Բոգդան-Դանիել Դյակ՝ 8 միավոր

Արամ Հակոբյան՝ 6 միավոր

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր:

Կայծակնային մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին: