Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել 2026թ․ Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայ ֆուտզալիստները հունվարի 6-18-ին ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին հրավիրել է հետևյալ խաղացողներին․

Աղաջանով Ալբերտ – «ՏԶՄՍ Տուլա»

Ղազարյան Սուրեն – «Երևան»

Ղարաբեկյանց Էմին – «Յունիսպորտ»

Սանոսյան Վլադիմիր – «Նորիլսկի Նիկել»

Մելքոնյան Արթուր – «Լիպեցկ»

Նևեդրով Դենիս – «Տյումեն»

Խռոմիխ Նիկիտա – «ՏԶՄՍ Տուլա»

Մաշումյան Գարեգին – «Սիևն»

Մանուկյան Համլետ – «Յունիսպորտ»

Պատատյան Արթուր – «Երևան»

Դերմենջյան Միհրան – «Երևան»

Մարգարյան Սարգիս – «Յունիսպորտ»

Վասիլև Պուտրուս – «Յունիսպորտ»

Պետրոսյան Արսենի – «Նովայա-Գեներացիա»

Եղիազարյան Աղասի – «Երևան»

Ղանդիլյան Միքայել – «Էիր-Աերո»

Պետրոսով Արսեն – «Տորպեդո»
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ուկրաինան (hունվարի 22), Չեխիան (hունվարի 25) և Լիտվան (hունվարի 28)։

Լուսանկարը` ՀՖՖ-ի։