Մոսկվայում շարունակվում է Aeroflot Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը: 6-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, որն ունի 5.5 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ունի 4 միավոր, հաղորդում է ՀՇՖ ։

Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:

Aeroflot Open-ում անցկացվում է նաև շրջանային մրցաշար, որին մասնակցում են հինգ անվանի վետերան շախմատիստներ, այդ թվում՝ հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, որը վերջին խաղափուլից առաջ կիսում է առաջին տեղը։