Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն IBA-ի կազմակերպած 2025 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի ամբողջական կազմով:
-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը` ազգային թիմի կազմում կլինեն 48 կգ` Բարեղամ Հարությունյանը, 51 կգ` Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ` Դավիթ Եգորյանը, 57 կգ` Ժիրայր Սարգսյանը, 60 կգ` Արթուր Բազեյանը, 63,5 կգ` Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ` Արմեն Մաշակարյանը, 71 կգ` Արարատ Հարությունյանը, 75 կգ` Վախթանգ Հարությունյանը, 80 կգ` Արտուշ Հովհաննիսյանը, 86 կգ` Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ` Նարեկ Մանասյանը, +92 կգ` Դավիթ Չալոյանը:
IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:



















































































































































































































