Ամերիկյան ինդեքսները նվազել են - 06/03/26

ԱՄՆ ֆոնդային բորսաների մարտի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 47501.55 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 6740.02 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.59%-ով և կազմել 22387.68 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Եվրոպական ինդեքսներ - 06/03/26
NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 06/03/26
Եվրոպական ինդեքսները նվազել են - 05/03/26
Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/03/26