Ամերիկյան ինդեքսներն աճել են - 09/01/26

ԱՄՆ ֆոնդային բորսաների հունվարի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 49504.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 6966.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 23671.35 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Եվրոպական ինդեքսներն աճել են - 09/01/26
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 09/01/26
Նավթի գներն աճել են - 09/01/26
Եվրոպական ինդեքսներ - 08/01/26
Ամերիկյան ինդեքսներ - 08/01/26