Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է մուտք արվում էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու առաջարկի վերաբերյալ «Տաշիր Կապիտալի» դիմումը։

Հիշեցնենք՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ «Մեր ձևով» շարժման համակարգող, Նարեկ Կարապետյանը Facebook–ի էջում գրել էր. «Իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր հունիսի 6-ի առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:

Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։

Հարգելի՜ հայրենակիցներ,

Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ)»։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։