Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության նախարարի հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։

-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպման ընթացքում կարևորեցի երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: Հավելեցի, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։

Ներկայացրեցի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը»,- գրել է Գևորգ Պապոյանը։

Հայկական ապրանքների մուտքը գերմանական շուկա կհեշտանա. Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նոր պայմանավորվածության մասին
Եվրոպական ինդեքսները նվազել են - 31/10/25
Ոստիկանության գվարդիայի ստեղծումը վստահության նոր համակարգ է, որի կենտրոնում մարդն է․ՆԳ նախարար
Հայաստանն ու Հնդկաստանը կարևորում են փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության ակտիվացումը
Հայաստանը Գերմանիայից կստանա 152 մլն եվրոյի աջակցություն
Բեռլինում կայացել ՀՀ-ի և Գերմանիայի ֆինանսատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը