ԿԲ նախագահը մասնակցել է «Firebird AI» նախագծի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման արարողությանը

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մեգանախագծի ֆինանսավորման համար վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: -ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են Կենտրոնական բանկից, պայմանագիրը կնքվել է վեց ֆինանսական կառույցների, մասնավորապես Արդշինբանկի, Ակբա բանկի, Էվոկաբանկի, Ֆասթբանկի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ֆոնդի և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ֆոնդի միջև:

Մարտին Գալստյանն ընդգծել է, որ «Firebird AI» նախագծի ֆինանսավորումը վկայում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի որակական զարգացման մասին՝ նշելով, որ այն արդեն ունի բավարար կարողություններ նման մասշտաբի և միջազգային նշանակության ծրագրերի գնահատման և իրականացման համար։

Միաժամանակ, ԿԲ նախագահը վերահաստատել է Կենտրոնական բանկի շարունակական ջանքերը՝ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանմամբ, վստահելի, թափանցիկ և կանխատեսելի կարգավորման միջավայր ապահովելու համար, ինչն ամուր հիմք կհանդիսանա նման ռազմավարական ներդրումների արդյունավետ իրականացման համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Երևանում մեկնարկել է TOON EXPO. Invest 2026-ը՝ միջազգային լայն  մասնակցությամբ
Էկոնոմիկայի նախարարն ուսանողներին ներկայացրել է տնտեսության ոլորտում պետության առաջնահերթությունները
«Յամա»-ն՝ լավագույն ներկայացում. հայտնի են 25-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները
Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում - 2026» գործընթացի շրջանակներում հաստատվել է 4 ծրագիր