ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ընկերության գործունեության հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Քննարկմանը մասնակցում էին Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները և Ընկերության կողմից սպասարկվող 16 համայնքների ղեկավարները։

Քննարկվել են Ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։