
Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։
-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքները։
«Մեր առևտրատնտեսական համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության գրեթե 33 տոկոսը Ռուսաստանի հետ է։ Այս տարիներին ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում է արվել ռուսական բիզնեսի կողմից՝ Հայաստանում իրականացնելով 40 նախագիծ։ Սա վկայում է այն մասին, որ մենք հետագա զարգացման մեծ պլաններ ունենք, իսկ առանց խորհրդարանական երկխոսության, ես կարծում եմ, դա չի ստացվի»,- ասել է Մատվիենկոն։
































































































































































































































































































































































































































































































