ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՀԷՑ-ում անցկացվող քննարկմանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 27-ին մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվող քննարկմանը, որը վարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ինչպես -ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի Շինարարների միության և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի առաջարկները։

Անդրադարձ է կատարվել արտաքին էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրներին, նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին առնչվող հարցերի։

Քննարկվել է նաև նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության շուկայի ազատականացման հարցը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/02/26
Ասիական ինդեքսներ - 27/02/26
Զգուշացե՛ք զեղծարարներից. «Արմենպրես»-ի կայքը նմանակող հարթակը փորձում է օգտատերերին ներքաշել կեղծ ներդրումային սխեմաների մեջ
Երևանում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնության բացման արարողությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու  FIA-ի սպորտի գծով գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները