ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու  FIA-ի սպորտի գծով գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l’Automobile, FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։

-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուղղված մոտոսպորտի ոլորտում արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, միջազգային միջոցառումների կազմակերպման միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանմանը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու միջազգային դիրքավորման ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության խորացման, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման և ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը։

Նա վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները։

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է անհապաղ միջոցներ ձեռնարկել 15 բարձրավոլտ ենթակայանների տեխնիկական և անվտանգային իրավիճակի շտկման ուղղությամբ
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 24/02/26
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկել է ԱԺ-ին և ՏԻՄ-երին վերաբերող կարգավորումները
Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են