Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում Մեղրիին հարակից մոտ 1.5 հեկտար տարածքում կապալառու կազմակերպության կողմից տնկվում է շուրջ 7500 ծառ՝ դեկորատիվ և պտղատու։
«Ծրագրի շրջանակում ծառատունկը լինելու է շարունակական»,- ասված է հաղորդագրությունում։



































































































































































































