
ԱրարատԲանկը հանդես է գալիս շուկայում վարկավորման նոր, գրավիչ առաջարկով․ բոլոր վարկերը մեկում՝ մրցակցային տոկոսադրույքով։
Բանկը տրամադրում է մինչև 5 մլն ՀՀ դրամ սպառողական վարկ` այլ ֆինանսական կազմակերպություններում գործող սպառողական վարկերի միավորման և տեղափոխման նպատակով, եթե ունեք դրական վարկային պատմություն և վարկերի սպասարկման փորձ։
Վարկի պայմաններն են․
- տարեկան տոկոսադրույք՝ 17%
- փաստացի տոկոսադրույք՝ 18․40%
- վարկի գումար՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ
- Կարող է տրամադրվել տեղափոխման ենթակա վարկերից բացի հավելյալ մինչև 1,000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել, քան սույն վարկատեսակով սահմանված վարկի առավելագույն գումարը
- մարման ժամկետը՝ 5 տարի
- հայտի ուսումնասիրության և սպասարկման վճար սահմանված չէ։
Պարզեցրեք ձեր կյանքը՝ պարտավորությունները դարձնելով առավել կառավարելի։ Գործող վարկերը միավորեք՝ տեղափոխելով ԱրարատԲանկ` ամսական հիշելով մեկ ամսաթիվ և մեկ վճարում։
Նոր վարկային առաջարկի ծանոթանալու համար այցելեք ԱրարատԲանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք +374 10 59 23 23:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:








































































































































































































































































































































































































































































































































































































































