














-ն ուսումնասիրում է հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։
Այսպես, Factor.am-ը գնումների համակարգից տեղեկանում է, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամանորյա զարդարանքն ու ձևավորումն իրականացնում է «Ռոլանդ Ջուլհակյան Ռազմիկի» ԱՁ-ն, որն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով։
Գնման գործընթացի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ աճուրդին մասնակցել է երկու անհատ ձեռնարկատեր։ Նախահաշվային գինը կազմել է 8 միլիոն 700 հազար դրամ։ Օհաննա Տիգրանյանի հայտը մերժվել է, քանի որ նախահաշվային գնից 1.7 անգամ ավելի բարձր գին է առաջարկել։
«Ռոլանդ Ջուլհակյան Ռազմիկի» ԱՁ-ն համայնքին ծառայութուն է մատուցելու 8 միլիոն 596 հազար դրամով։
Անհատ ձեռնարկատերը պարտավոր է վերանորոգել և գիշերային լուսավորության հենասյուներին տեղադրել ամանորյա դեկորներ, ևս 80-ը՝ կառուցել և տեղադրել։
Քաղաքի հրապարակում պետք է տեղադրվի մինչև 10 մ բարձրությամբ տոնածառ, որը պատրաստված կլինի մետաղական կարկասից՝ հիմքը կլոր, իսկ ընդհանուր տեսքը՝ կոնաձև։
«Տոնածառի կարկասը պետք է լուսավորված լինի լեդ լույսերով, յուրաքանչյուրը ոչ պակաս 18մ երկարությամբ։ Գագաթին պետք է լինի աստղ առնվազն 60-80սմ տրամագծով։ Տոնածառի զարդարման և ձևավորման բոլոր դետալները պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ»,- նշված է տեխնիկական բնութագրում։
8 միլիոն 596 հազար դրամը ներառում է նաև Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի՝ Ալեայի հատվածի ու քաղաքային այգու զարդարումը։
Ամանորյա զարդարման և ձևավորման ժամանակ անհատ ձեռնարկատերը պետք է օգտագործի ինչպես նոր, այնպես էլ համայնքապետարանի կողմից տրամադրվող ամանորյա ձևավորման դեկորները, լուսային զարդարանքներն ու սարքավորումները, իսկ ապամոնտաժումից հետո դրանք պետք է հանձնի պատվիրատուին, այսինքն՝ Տաշիրի համայնքապետարանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ամանորյա զարդարանքն այս տարի 20 միլիոն 472 հազար դրամ։
Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տոնածառ «ՋԱՆԳՈԿ-ՔԵՄ» ՍՊԸ-ն՝ մեկ միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար դրամով։
Իսկ Ճամբարակ համայնքում և 15 բնակավայրերում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման համար 12 միլիոն 980 հազար դրամ է
Արփի Հակոբյան


































































































































































































































