«Պարզեցված հարկի վերաբերյալ ես կարող եմ բացատրել, թե ինչի ենք մենք այն ժամանակ այդ քայլին դիմել: Մի հետաքրքիր բան էի ես այն ժամանակ նկատում՝ հայերը բիզնես անելու մեծ ձգտում ունեն: Մեր հայերի 100-ից 70-ը ուզում էին բիզնեսով զբաղվել, նման պարագայում, այդպիսի հզոր ներքին մոտիվացիա ունենալ, որը նաև ունի մշակութային ինչ-որ հանգամանք՝ փոքր բիզնես ընտանիքով, այդ ամուր ընտանիքի հանգամանքը բավական մեծ ազդեցություն էր ունենում և ասացիք ի՞նչ անել, որ բիզնես սկսելու գործը հեշտացնել, որ ավելի լայն շրջանակներին հնարավորություն տանք առանց քաշքշուկների սկսեն զբաղվել բիզնեսով և ամենից պարզ բանը պարզեցված հարկն էր։ 1998 թվականին փոքր-միջին բիզնեսը կազմում էր ընդամենը 13%-ը Հայաստանի համախառն ներքին արդյունքի, երբ ես իշխանությունը հանձնում էի՝ 46% էր»,- այս մասին հայրենադարձների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։