Ջրային կոմիտեն առաջարկում է որոշ դեպքերում ոռոգման ջուրը մատակարարել անհատույց

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: -ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

«Յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, ինչպես նաև գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի Կառավարության որոշմամբ ջրօգտագործողների 85.000 հա հողատարածքներին, որից շուրջ 45.000 հա ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց»,- ասաց Ղալամքարյանը:

Ջրային կոմիտեի նախագահը նշեց՝ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին:

Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած օրինագիծը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

ՀՀ էկոնոմիայի նախարարն այցելել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
«Արմենիկում» ՓԲԸ-ն արձանագրել է 24,8 մլն դրամ զուտ շահույթ
Դիլիջան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա տուժած
Տավուշում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքին
Փաստացի դուրս եկած ենք. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին