Նարեկ Կարապետյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին և Ռոմանոս Պետրոսյանին

ՀԷՑ–ում աշխատավարձերը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը.

«ԲԷՑ–ում նույն աշխատավարձն է, եթե այդպես է` ինչո՞ւ ԲԷՑ–ի աշխատավարձերը չեք բարձրացնում»,–հարց հղեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալը։

Ընդգծեց` Սամվել Կարապետյանն իր գրպանից ՀԷՑ աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ, որ աշխատավարձերը բարձր պահի կամ ավել մարդ պահի աշխատանքի։ Հավելյալ աշխատավարձերի համար քաղաքացին չի վճարում։