Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։
Այս զրույցին ԿԵՏ ԱՌ ԿԵՏ կանդրադառնանք քիչ հետո: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու, ինչ խոսք, լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ,- գրել է նա։