ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հոկտեմբերի 20-24-ն աշխատանքային այցով եղել է Կանադայում։ – ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

Այցի սկզբում Վարդանյանը նախ հանդիպել է Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանին, քննարկել Հայաստան-Կանադա տնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և ոլորտային համագործակցության խորացման ուղիները։

Այնուհետև ՀՀ դեսպանի ուղեկցությամբ փոխնախարարը հանդիպել է Կանադայի Միջազգային առևտրի գծով փոխնախարարի ավագ տեղակալ, Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուի, Կանադայի բնական պաշարների նախարարության Երկրաբանական ծառայության կենտրոնական վարչության գործադիր տնօրեն Ժենևիև Մարկիի և նույն նախարարության Հողերի ու պաշարների տնօրինության քաղաքականության և տնտեսագիտության վարչության գլխավոր տնօրեն Ամանդա Ուիլսոնի հետ։

Փոխնախարարը հանդիպել է նաև «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի հետ։

Հանդիպումներից զատ՝ այց է կատարվել նաև հանքարդյունաբերության ոլորտում լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնող հաստատություն («CanmetMINING»), որի գլխավոր տնօրեն Մագդի Հաբիբին և մյուս աշխատակիցները հատուկ շրջայցով ներկայացրել են իրականացվող աշխատանքները։

Հոկտեմբերի 21-ին Ասատուր Վարդանյանն այցելել է Վալ դ’Օրում գտնվող Կանադայի խոշորագույն բաց հանքավայրերից մեկը՝ Canadian Malartic։ Այցը հնարավորություն է տվել ծանոթանալու անվտանգության, բնապահպանական կառավարման և համայնքային ներգրավվածության առաջադեմ համակարգերին, դիտարկելու, թե ինչպես են կանադական ընկերությունները համադրում տնտեսական շահն ու բնապահպանական պատասխանատվությունը։

Հոկտեմբերի 22-ին Ասատուր Վարդանյանը հանդիպել է Agnico Eagle Mines ընկերության փոխնախագահ Դանիել Մակ Պարեի հետ, որի ընթացքում քննարկվել են համայնքների հետ աշխատանքի, փոշու վերահսկման և հողի վերականգնման հարցեր։

Հոկտեմբերի 24-ին Մոնրեալում նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանին՝ երկկողմ տնտեսական և կրթական կապերի խորացման նպատակով։

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/10/25
Ասիական ինդեքսներ - 31/10/25
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
Մուրադ Մերզուկիի «Պիկսել» եզակի պարային ներկայացմամբ Երևանում մեկնարկեց «Թէատրոն» ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Փարպի գյուղում անասնակեր է այրվել