16 Մարտի, 2026

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանին պարզելու համար, թե որ բուհերն այսօր չունեն պետական հավատարմագրում: Ռուբեն Թոփչյանը նախ նշել է, որ ՀՀ-ում գործող բոլոր բուհերն անկախ գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Yerkir.am-ը ներկայացնում է այն բուհերի ցանկը, որոնք որոշակի ժամանակ չեն ունեցել պետական հավատարմագրում՝

1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – 2025 թ. հուլիսի 27-ից 2026 թ. փետրվարի 23-ը,

2. Վանաձորի պետական համալսարան – 2025 թ. հունվարի 15-ից 2025 թ. հունիսի 13-ը,

3. Շիրակի պետական համալսարան – 2024 թ. հոկտեմբերի 18-ից 2025 թ. ապրիլի 23-ը,

4. ՆԳՆ կրթահամալիր – 2023 թ. դեկտեմբերի 18-ից 2025 թ. ապրիլի 23-ը.

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան – 2024 թ. փետրվարի 3-ից 2024 թ. հուլիսի 17-ը,

6. Բրյուսովի անվան պետական համալսարան – 2023 թ. դեկտեմբերի 18-ից 2024 թ. փետրվարի 15-ը,

7. Երևանի պետական կոնսերվատորիա – 2025 թ. հուլիսի 27-ից մինչ օրս,

8. Հայաստանի ազգային ագրարային համալսարան – 2025 թ. հունիսի 21-ից մինչ օրս: Ահա այսպիսին է տիկին Ժաննայի ղեկավարած կրթության ոլորտը:

Նմանատիպ նյութեր