«Բնականաբար, երեխաները չեն կարող հեռախոսը օգտագործել ոչ ուսումնական նպատակով։ Եվ դա կարծում եմ թե՛ մեր քաղաքապետարանի գործընկերներին է պարզ, թե՛ մեր նախարարությանը… Իսկ Մաշտոցի մասով՝ ես բոլորին կուզեմ հանգստացնել. սեպտեմբերին մենք արդեն կունենանք այբբենարաններ, որտեղ այդ տեղեկատվությունը հասանելի կլինի թե՛ թվային միջավայրում, և թե՛ թղթային տարբերակով»,- -ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա պարզաբանել է, որ դպրոցներում հեռախոսների արգելքը վերաբերում է ժամանցային օգտագործմանը, իսկ ուսումնական նպատակներով, ուսուցչի ցուցումով, դրանք կարող են կիրառվել։ Ինչ վերաբերում է դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունը միայն QR կոդով ներկայացնելու քննադատությանը, նախարարը ընդունել է դիտողությունը և խոստացել, որ նոր տպագրվող գրքերում Մաշտոցի պատկերն ու տեղեկությունը կլինեն նաև թղթային տարբերակով։

Հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ՝ ստորև։