2 Փետրվարի, 2026

Ի դեպ, պարզվեց Հայաստանում նորաձև է ոչ թե կրթվելը, այլ սխալներով կրթվելը։

Հունվարի 31-ին բացահայտվեց, որ անգլերենի ընդունելության քննության 2-րդ և 4-րդ տարբերակների թեստերում եղել են տպագրական սխալներ։ Դիմորդները ստիպված են լինելու կրկին քննություն հանձնել։

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, որ ՀՀ կրթական համակարգում դպրոցականներն ու ուսանողները բախվում են խնդիրների։

2023, 2024 և 2025 թվականներին ուսումնական տարին դպրոցներում մեկնարկել էր մի շարք դասագրքերի բացակայությամբ։ 7-9 մլն դրամ պարգևավճար ստացած Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ գլխավոր պատճառը ներդրված մեծ ծավալի նորություններն են, որոնցից, ի դեպ, բողոքները շատ-շատ էին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր