Երեւանի քաղաքապետարանի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց դպրոցների գործունեության մշտադիտարկման եւ գնահատման նպատակով մշակված գործիքը: Նշվեց, որ այն փորձարկվել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 11 դպրոցներում, գործիքով չափվում է ուսումնական արդյունավետությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացածությունն ու ներգրավվածությունը, կառավարման եւ առաջնորդության որակը, միջավայրը եւ ենթակառուցվածքները, համայնքային ներգրավվածությունը եւ նորարարությունը, թերություններն ու ռիսկերը:

«Այս գործիքի ներդրումը հաջորդ անգամ, երևի թե, կակնկալենք որոշակի պրեզենտացիայի տեսքով, որպեսզի վիզուալ առումով էլ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը: Կարծում եմ, շատ կարեւոր է այս գործիքի ներդրումն այն առումով, որովհետեւ մենք կկարողանանք չափել այն միջավայրի ու այն կրթության որակը, որը տալիս ենք դպրոցներում, եւ արդեն հստակ նպատակներ կդնենք մեր դպրոցների տնօրենների առջեւ»,- ասաց Երեւանի քաղաքապետը

Գործակարգավարական խորհրդակցությունն՝ ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ