
Մենք այլևս թույլ չենք լինելու։ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը ներկայացրեց հետախուզության սպա, գնդապետ Արթուր Ավանեսյանը։ Նա ընդգծեց, որ 90-ականների արցախյան պատերազմների փորձը ցույց է տվել՝ ճիշտ և հաշվարկված քայլերով հնարավոր է փոխել իրավիճակը և հասնել արդյունքի։
Առաջարկվում է 6 քայլից բաղկացած համալիր ծրագիր՝ ակտիվ դիվանագիտություն առանց միակողմանի զիջումների, «կարմիր գծերի» պահպանումով և միջազգային երաշխիքներով կայուն խաղաղության ձևավորում։ Զուգահեռ՝ ժամանակակից բանակի ստեղծում՝ բյուջեի ավելացմամբ, կադրերի պատրաստմամբ և նորագույն սպառազինության ձեռքբերմամբ, ներառյալ բազմաշերտ ՀՕՊ համակարգ։
Առանձին ուղղություն են «խելացի» սահմանները՝ ամրացված դիրքերով, կիբերանվտանգությամբ, անօդաչու սարքերով և դիտարկման ու թիրախավորման համակարգերով։
Այս ֆոնին ակնհայտ է, որ ընդդիմությունն առաջարկում է հստակ և համակարգված ծրագիր երկրի պաշտպանության համար։ Ի տարբերություն դրա, գործող իշխանությունը չի առաջարկում համադրելի ռազմավարություն և հաճախ ընդունում է որոշումներ, որոնք կասկածի տակ են դնում ազգային անվտանգությունը:
Երբ խոսքը պետության անվտանգության մասին է, կարևոր են ոչ թե հայտարարությունները, այլ հստակ քայլերը։ Ներկայացված ծրագիրը ցույց է տալիս, որ այլընտրանք գոյություն ունի և այն հիմնված է գործնական փորձի և հաշվարկների վրա։




































