
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը հայտարարել է, որ բոլոր սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը:
Քաղաքական գործիչը նշել է, որ Երևանի բնակիչների 77 տոկոսը դժգոհ է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա քաղաքականությունից: Այս ֆոնին մայրաքաղաքի բնակիչների կեսից ավելին Սամվել Կարապետյանին է տեսնում որպես երկրի հաջորդ վարչապետ:
«Ուժեղ առաջնորդը գալիս է», — ընդգծել է Մարկոսյանը:
Այս տվյալները ևս մեկ հաստատում են, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը շարունակում է կտրուկ նվազել: Մայրաքաղաքը, որը ժամանակին Փաշինյանի գլխավոր հենարանն էր, այսօր երես է թեքել նրանից: Ժողովուրդը հոգնել է դատարկ խոստումներից, կրկեսային ելույթներից և ձախողված սոցիալ-տնտեսական քաղաքականությունից: Մեծամասնության կարծիքով՝ Փաշինյանին փոխարինելու պետք է գա իսկական, ուժեղ առաջնորդը, որն ի վիճակի է կարգուկանոն հաստատել երկրում:




















































