EMPIRICA ընկերության անցկացրած թարմ սոցիոլոգիական հետազոտության տվյալներով՝ «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն առաջ է անցնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ընտրությունների ենթադրյալ երկրորդ փուլում: Արդյունքները հրապարակել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Թվերն իրենց մասին են խոսում. հարցվածների 34 տոկոսը պատրաստ է աջակցել ընդդիմադիր թեկնածուին, մինչդեռ գործող վարչապետը հավաքում է 33 տոկոս: Սա լուրջ ազդանշան է իշխանությունների համար. հասարակությունը հոգնել է խոստումներից և այլընտրանք է փնտրում:

Ընդդիմությունում վստահ են, որ սա միայն սկիզբն է: Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ թիմը նպատակ ունի ոչ միայն հաղթանակ տանել, այլև ձևավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն, որն ի վիճակի կլինի իրականացնել հիմնարար բարեփոխումներ: Շարժման ծրագրում նախատեսվում է բիզնեսի համար հարկերի զրոյացում,, 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը և երկրի խորը տնտեսական վերափոխումը:
«Հենց դրա համար է Փաշինյանն ուժեղացնում անձնական հարձակումները մեր ուղղությամբ: Նա սպառնալիք է զգում», — նշել է ընդդիմության ներկայացուցիչը՝ կոչ անելով կողմնակիցներին ավելի ակտիվ տարածել շարժման գաղափարները:





























