Հկտ 31, 2025
Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Այս մասին հայտնեց քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։
Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։
Նա նշեց, որ աշխատանքներն այս տարի մեկնարկել են սովորականից 5 օր շուտ, որպեսզի ժամանակին ավարտեն կառուցվածքի մոնտաժումն ու թարմացումը, ինչպես նաև, նախքան նոր տարրերի տեղադրումը, նախապես գնահատեն հիմնակմախքի վիճակը: Մետաղական կոնը հավաքելուց հետո կսկսվի ճյուղերի հավաքումը, ապա՝ խաղալիքների և ծաղկեշղթաների տեղադրումը:















































































































































































































































































