Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ատալանտան» ընդունեց «Միլանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի իտալացի կիսապաշտպան Սամուելե Ռիչին։

35-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Բերգամոն ներկայացնող թիմի նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուքմանը։

«Միլանը» 18 միավորով երրորդն է, «Ատալանտան» 7-րդն է՝ 13 միավոր:

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ատալանտա» – «Միլան»՝ 1:1 ()

Ադեմոլա Լուքման, 35 – Սամուելե Ռիչի, 4