Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող գրեփլինգի մենամարտում Արման Ծառուկյանը չհաղթեց Շարա Բուլետին:

Hype Fighting առաջին մրցաշարում խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մրցեց ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: 6 րոպե տեւած պայքարում մրցավարները գրանցեցին ոչ ոքի արդյունք:

Շարա Բուլետը ռեւանշ պահանջեց: Արման Ծառուկյանը համաձայնեց, նշելով որ հաջորդ մենամարտում պետք է լինի մեկ հաղթող:

Արման Ծառուկյանը մրցաշարի կազմակերպիչներին Երեւանում բնակարան նվեր ստացավ:

Նշենք, որ Արման Ծառուկյանն առաջին անգամ էր մենամարտում Հայաստանում: Մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն էր: Հայ մարտիկին աջակցելու էին եկել շուրջ 8000 երկրպագու:

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ։