Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանն (Հայաստան) եւ ռուսաստանցի Շարա Բուլետը Hype Fighting երեւանյան մրցաշարի գրեփլինգի մենամարտից առաջ անցել են կշռման արարողություն։

Երկուսն էլ 84 կգ են։

Դեկտեմբերի 30-ին մերկ բռունցքներով Hype Fighting մրցաշարում Ծառուկյան – Բուլետ մենամարտը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը:

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ։